Մի ստի պատմություն

Ժամանակին ծնվել էին զույգեր՝ մեկը տղա, մեկը աղջիկ։ Աղջկա մազերը ոսկու նման թայլում էին, նրա ծիծաղը հնչում էր կարծես մետաղադրամներ, նրա աչքերը կանաչ ինչպես բնությունը։ Տղան ուներ շագանակագույն մազեր, և նրա աչքերը կապույտ էին ինչպես ծովը։ Տղայի անունը Ազնավուր էր, որը նշանակում է երևելի, հսկա, դյուցազն։ Աղջկա անունը Եվա, որը նշանակում է կյանք։ Նրանք համարվում էին քաղաքի ամենագեղեցիկ և ամենայուրահատուկ զույգերը։ Միայն որ, տղան միշտ ստեր էր ասում, իսկ աղջիկը միշտ անկեղծ էր։ Եվ բոլորը գիտեին դա։ Բայց այդ քաղաքում բոլոր մարդիկ համերաշխ են լինում, երբեք ստեր չեն ասում, չարագործություններ չեն անում և շատ բարի են միմյանց հանդեպ։ Այս քաղաքի մասին լուր է հասնում մի չարագործ օտարերկրացու։ Նա միշտ ուզեցել է տիրանա և կառավարի ամենինչ։ Երբ լսում է այդ քաղաքի մասին, անմիջապես գնում է այնտեղ։ Չարագործը ունենում է մի թիկնոց՝ գեղեցիկ, գրավիչ և կախարդական։ Այդ թիկնոցի միջոցով նա տիրանում է բարի և անկեղծ մարդկանց, և դարձնում իր նման։ Երբ հասնում է այդ քաղաքը, անմիջապես գրավում է դրսում քայլող մարդկանց, հերթով գնում մտնում է տները, նույնիսկ այդ անկեղծ, բարի Եվային էլ է տիրանում։ Բայց ասացի չէ՞, որ Ազնավուրը միստ սուտ է խոսել և չի եղել քաղաքի բնակիչների նման։ Այդ թիկնոցը Ազնավուրի վրա հակառակն է ազդում, քանի որ նա միշտ ստեր էր ասում, նա թիկնոցի ազդեցությամբ անկեղծ բնավորություն ձեռք բերեց։ Ազնավուրը տեսնում էր, թե ինչ չարագործություններ է անում այդ օտարերկրացին։ Սա շաբաթներով շարունակվում է, նա մտորում է ամեն օր, թե ինչ կարող է անել։ Մի օր Ազնավուրի մոտ մի հանճարեղ միտք է ծագում։ Այդ քաղաքից ոչ շատ հեռու մի լիճ կար։ Ազնավուրը մի լեգենդ է հորինում և պատմում։ Ժամանակին մի մարդ է եղել շատ հզոր, բայց նա ունեցել է մի քար, որի շնորհիվ հզորացել է, նա ունեցել է շատ սիրելի կին, ում շատ սիրում էր, բայց պատերազմի ժամանակ նրա կնոջը սպանել են և այդ մարդը չդիմանալով գնացել և իրեն քցել է լիճը քարի հետ միասին։ Բայց այդ չարագործը թույլ է լինում և վախենում է լիճը մտնի։ Սա լսելով, չարագործը հավատում է այդ լեգենդին ու մտածում է՝ Եթե տղային ուղարկեմ որ քարը բերի, նա է հզորը լինելու, այդ պատճառով ես ինքս կգնամ և կվերցնեմ։ Տղան ցույց է տալիս լճի տեղը։ Չարագործը թիկնոցը հանում է և մտնում ջուրը։ Ազնավուրը առիթից օգտվելով, որ չարագործը թիկնոցը հանել է, վերցնում է և տեղում այրում։ Ազդեցությունն էլ անցնում է քաղաքից ու նույն ձևով ինչպես առաջ էր հաշտ ու համերաշխհ ապրում են։

Այս պատմվածքի բանալին այն է, որ սուտը շատ դեպքերում կյանք է փրկում։

Реклама
Рубрика: Մայրենի | Оставить комментарий

Արտաշես Ա

Image result for արտաշես ա

Արտաշես Ա-ն ծնվել է մ․թ․ա․ 230 թ․ և մահացել 159 թ․։ Կառավարել է մ․թ․ա․ 190-160 թթ․։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներիցնվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Մաթեմատիկա․ Հեռավար առաջադրանքներ 2

matem 2

Изображение | Posted on by | Оставить комментарий

Մաթեմատիկա․ Հեռավար առաջադրանքներ

Изображение | Posted on by | Оставить комментарий

Կարս

Կարս Մայրաքաղաք

Image result for Կարս

Կարսը քաղաք է Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 — 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Քաղաքի պատմության վաղ շրջանը թաղված է մթության մեջ։ Չկան ո՛չ արժանահավատ գրավոր աղբյուրներ, և ո՛չ էլ հին քաղաքի տեղում կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ։ Միայն ստույգ գիտենք, որ այն հայոց պատմության մեջ հայտնի դարձավ ավելի ուշ՝ IX դարից, երբ Հայաստանը թևակոխեց զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանը և երբ երկրում առաջացան ֆեոդալական տասնյակ նոր քաղաքներ, ինչպես և քաղաքների վերածվեցին նախորդ ժամանակներից գոյություն ունեցող շատ բերդեր ու ամրոցներ։ Վերջիններիս թվին է պատկանում և Կարսը, որը IX դարի վերջերից հիշատակվում է իբրև բերդաքաղաք, իսկ 928 թվականին դառնում է Հայաստանի մայրաքաղաք։

Սակայն Բագրատունյաց նախորդ երկու մայրաքաղաքների՝ Բագարանի և Երազգավորսի նման Կարսը ևս երկարատև չի մնում կենտրոնական թագավորության մայրաքաղաք։ 931թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք։

Կարսի մյուս հիշարժան կառույցներից կարելի է նշել Կարս գետի վրա գտնվող քարակերտ կամուրջները, որոնք թվով երեքն են և կառուցվել են տարբեր ժամանակներում։

Ներկայումս Կարսը ունի 54 հազար բնակիչ։ Նա մնացել է գավառական հետամնաց քաղաք և իր տնտեսությամբ ու մշակույթով, և արտաքին տեսքով։

 

Անի 

Related image

Անին գտնվում էր Ախուրյան գետի բարձրադիր աջ ափին, ՀՍՍՀ Անիի շրջանի Խարկով գյուղի դիմաց, երեք կողմերից խոր ակոսված սարահարթակի վրա։

Անիի գրաված տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։

Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։

 

Անիի զարգացումն ու ծաղկումը սկսվում է 961 թվականով, երբ այն Բագրատունի Աշոտ 3-րդը դարձնում է պետության մայրաքաղաք։ Ընդամենը 40 — 50 տարվա ընթացքում հասարակ գյուղաքաղաքից Անին վերածվում է երկրի և Մերձավոր արևելքի խոշորագույն քաղաքներից մեկի։ 961 —1020 թվականների ընթացքում կառուցվում են քաղաքի ներքին ու Արտաքին պարիսպները, Մայր տաճարը, Գագկաշեն ու Ապուղամրենց և այլ եկեղեցիներ, քարավանատներ ու հյուրանոցներ, արքունի պալատը, ժայռափոր կացարաններ, բնակելի շենքեր, բաղնիքներ, արհեստավորական ու առևտրական կուղպակների շարքեր և բազմաթիվ այլ շենքեր։

 

Անին տարածվում է նաև Արտաքին պարսպից դուրս փռված սարահարթի վրա։ Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի։ Մայրաքաղաքի հետ առանձնապես սերտ առնչություն ունեին մշակութային առումով՝ Տեկորը, Արդինան, Հոռոմոսը ու Խծկոնքը, իսկ պաշտպանական առումով՝ Մաղասաբերդն ու Տիգնիսը, որոնք մայրաքաղաքի մատույցները պաշտպանում էին արտաքին հարձակումներից։

Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այստեղ զարգացած էին մետաղամշակությունը, բրուտագործությունը, շինարարական, կենցաղային, առևտուրը սպասարկող և այլ արհեստներ։ Անիի արհեստների թիվը մոտ 50–ի էր հասնում։ Դրանք իրենց ժամանակի բարձր զարգացած արվեստներն էին, որոնցից շատերի արտադրանքը մեծ համբավ ուներ ոչ միայն երկրի ներսում, այլև հարևան և հեռավոր երկրների շուկաներում։ Առանձնապես հայտնի էին գործվածքեղենը, գորգերը, մետաղյա իրերն ու զենքերը, խեցեղենը։

Այժմ վաղեմի մայրաքաղաքից 2—3 կմ արևմուտք գտնվող թուրքական Անի անշուք գյուղում ստեղծված է մի խղճուկ պանսիոնատ, որտեղ այցելում են զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից`   Անիի ավերակները դիտելու համար, իսկ նրա հուշարձանների ու հնությունների պահպանման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքը անխնա ոչնչացնում են այդ անզուգական հնություններն ու հուշարձանները։

Рубрика: Պատմություն | Оставить комментарий

Մաթեմատիկա․ Տնային

1.Գրեք այն թիվը, որը 100 անգամ մեծ է տրված թվից.

Ա. 7,4 7,4 . 100 = 740

Բ. 0,01 0,01 . 100 = 1

2.Գրեք այն թիվը, որը 100 անգամ փոքր է տրված թվից.

Ա. 4,32 4,32 : 100 = 0, 0432

Բ. 0,005 0,005 : 100 = 0, 00005

3.Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամ:Ի՞նչ կարժենա այդ գործվածի 10 մետրը:

8,5 . 10 = 85

4.Կատարեք գործողությունները.

(228:19+910)*(728:182+85)

1) 228:19=12

2) 12+910=922

3) 728:182=4

4) 4+85=89

5) 922.89=82058

5. 2-լիտրանոց և 3-լիտրանոց անոթներով տեղափոխում են 80 արևածաղկի ձեթ:2-լիտրանոց անոթների քանակը նույնն է, ինչ որ 3-լիտրանոցներինը:Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված:

1) 80:5=16

2) 2.16=32

3) 3.16=48

16+16=32

Рубрика: Մաթեմատիկա | Оставить комментарий

Ամփոփում․ Մեդիատեխնոլոգիա

Մենք ընկեր Նվարդի հետ բլոգում ավելացրել էնք մի քանի բան։ Հղումներ, ավելացրել մի  քանի բաժիններ և այլն։

Խոսել էնք վիրուսների մասին։ Ինձ թվում է լսած կլինեք Momo անունով արձան թռչնի մարմնով, մեծ աչքերով և մեծ ժպիտով։ Ծրագրավորողները WhatsApp ծրագրի մեջ, Momo անունով երեխաներին վախեցնում են, հետո այնպիսի բաներ ասում, որ վախացնեն նրանց և սկսում են դաժան բաներ ասել։ Օրինակ՝ գնա վերցրու դանակը և թևտ կտրի և այդպիսի դաժան բաներ։

Կա նաև մի հատ ծրագիր՝ SiniKit կամ СиниКити։ Հաստատ խաղացած կլինեք ռիսկ կամ ճշմարտություն խաղը։ Այդ ծրագրում դու գրանցվում ես և այդ ամեն օր մի հատ ռիսկ է ասում սկզբից հեշտ։ Հետո բարդանում և սկսում է դաժան բաներ ասել ու վախեցնել։ Օրինակ՝ եթե այս բանը չանես կգամ ծնողներիդ կսպանեմ և այլն։ Երեխաներ կան, որ հավատցել են և հետո մահացել։

Վիրուսները ծրագրավողների կողմից կարող են մեկ-մեկ շատ վատ վերջ ունենալ։ Կան բաներ, որ քեզ ուղարկում են մի հղում, որ նույնիսկ չգիտես, թե ինչ է և այդ ծրագիրը մտնելով կարող է քո հասցեն, հեռախոսի համարը և քարտիդ հաշվեհամարը։ Քո քարտի հաշվեհամարը իմանալով, նրանք կարող են փողեր քաշել քո քարտից։ Կամ էլ, որ քո համակարգչի մեջ լինում է վիրուս, որ կողքից գալիս են տարբեր նկարներ և տեղեկություններ։ Նույնպես եթե դու կտտացնում ես դրանց վրա քո անձնական տեղեկությունը երևում է նրանց մոտ և կարող են փող քաշել։

Մենք նաև WonderShare ծրագրով սարքել էնք SlideShow-եր տարբեր թեմաներով։

Рубрика: 2019-2020 Ուս․ տարի, Տեխնոլոգիա | Оставить комментарий