Զատիկն ու ձուն

Լինում է ու չի լինում մի հավաբուն, այդ հավաբնում՝ մի հավ, հավի փետուրների տակ՝ մի ձու։ Այս ձուն իմանում է, որ իրեն ուզում են Զատկի տոնին եփեն,ներկեն, այդ պատճառով դուրս է պրծնում հավի փետուրների արանքից ու հավաբնի ճեղքից գլորվում, գնում է մտնում հարևանի բանջարանոցը։ Այստեղ, դու մի ասա, մի քաղաք է լինում միջատների։ Զատիկն էլ լինում է այս քաղաքի լավագույն թռիչք կատարողներից մեկը և օդային գնդապետը։ Նա բազմաթիվ մրցանակներ է ունենում և քաղաքում նրան բոլորը ճանաչում են։ Մրջյունները, որոնք այդ քաղաքի լուրեր տարածողներն էին, բոլորին հայտնում են իրենց պոզիկներով, որ անծանոթ մի կլորիկ տարօրինակ միջատ է ներխուժել և Ձվի հայտնվելու մասին միանգամից քաղաքի բոլոր բնակիչներն իմանում են ։ Մեր գնդապետ զատիկը շտապում է թռիչքուղի և շուտով հայտնվում է օդում։ Ձուն զարմանքից կլորացրած աչքերով հետևում է, թե ինչպես են զատիկները օդում՝ իր գլխի վերևում, պտտվում և հանկարծ նկատում է, թե ինչպես է նրանցից ամենամեծը ու գնդապետի թիթիզ  գլխարկով մեկը սլանում ուղիղ իր վրա։  Ձուն վախից ճաքում է։ Զատիկն էլ ճաքելու ձայնից վախենում էԶատիկն ու ձուն, ու երկուսը վախից շփոթված վազում իրար են փաթաթվում ու ձուն սկսում է լաց լինել, բայց զատիկը նրան հանգստացնում է ու խոստանում, որ կվերանորոգեն ճաքը։ Ու հանկարծ ձուն ու զատիկը ընկերեր են դառնում։

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s