Իմ սիրած հեքիաթներից մեկը

Կարագե մարդիկ

Թափառաշրջիկ Ջիովանինոն՝ մեծ ճանապարհորդն ու հայտնի հետազոտողը, մի օր հայտնվեց կարագե մարդկանց երկրում։ Արևի տակ մնալիս նրանք հալչում էին և ստիպված էին միշտ զով տեղերում ապրել։ Նրանց քաղաքում տների փոխարեն բազմաթիվ սառնարաններ կային։ Ջիովանինոն անցնում էր փողոցներով և տեսնում իրենց սառնարանների պատուհանագոգերին նստած մարդկանց՝ սառույցով լի պարկերը գլխներին։ Յուրաքանչյուր սառնարանի դռան վրա հեռախոս կար՝ բնակչի հետ խոսելու համար։

-Ալո՛։

-Այո՞։

-Ո՞վ է խոսում։

-Ես կարագե մարդկանց թագավորն եմ։ Իմ սերուցքն ամենաբարձր որակի է՝ շվեյցարական կովի կաթից։ Իմ սառնարանը լավ տեսա՞ք։

-Իսկապես, այն մաքուր ոսկուց է։ Իսկ դուք այդտեղից երբևէ դուրս գալի՞ս եք։

-Ձմռանը, երբ բավական ցուրտ է լինում, սառցե մեքենայով։

-Իսկ եթե հանկարծ արևը դուրս գա ամպերի հետևից, մինչ Ձերդ գերացանցություն զբոսնում է․․․

-Չի կարող։ Չի թույլատրվում։ Իմ զինվորները նրան բանտ կնետեն։

-Պա՜հ,- ասաց Ջիովանինոն։

Եվ ուրիշ երկիր գնաց։

Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s