Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  • Կարկատել-կարել, շյուղ-ճյուղի բարակ հատված, սնուցած-կերած, հափշտակել-ագահորեն,միանգամից, արյունարբու-դաժան, անկուշտ,  արյան ծարավ, սնուցած-պահած, կերած, խնամած, ավերակ-փլատակ
  • Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
  • Շինում-կառուցում, պատրաստում, շյուղ-բարակ ճյուղ, այժմ-հիմա, սնուցած-կերակրած, խնամած, հափշտակել-բռնի ուժով վերձնել, կրկին-նորից
  • Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
  • Այս բանաստեղծության հերոսը, մայր ծիծեռնակն է։
  • Նկարագրիր ծիծեռնակին:
  • Ծիծեռնակը գեղեցիկ է, փոքրիկ կտուց ունի, նա ունի շատ գեղեցիկ գույներ, նա փորքիկ է
  • Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  • Ծիծեռնակը հոգատար էր, խելացի էր, չհուսահատվող էր
  • Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  • Նա հիշում էր անցած տարին
    Իր սնուցած ձագերին,
    Որոնց ճամփին հափշտակեց
    Արյունարբու թշնամին:
  • Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  • Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  • Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի’ր:
  •  Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  • Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  • Landsvale.jpg Հայտնի 179, Հայաստանի Հանրապետությունում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
  • Համեմատի’ր բանաստեղծության ծիծեռկանին  Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի’ր պատասխաններդ:
Реклама
Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s