Շրջապտույտ աշխարհում

Պաոլոն շատ գործունյա երեխա էր: Նա ոչ մի րոպե չէր կարող մնալ առանց ինչ-որ հետաքրքիր և օգտակար գործ անելու։ Նա երբեք չէր ձանձրանում, քանի որ միշտ կարողանում էր իր համար հետաքրքիր խաղ, աշխատանք, զբաղմունք հորինել: Ու բացի այդ, նա շատ համառ մարդ էր. եթե մի անգամ ինչ-որ բան որոշեր, չէր նահանջում, գործը կիսատ չէր թողնում, քանի դեռ մինչև վերջ չէր հասցրել: Մի անգամ արձակուրդի ժամանակ Պաոլոն սեղանին փռեց քաղաքի մեծ քարտեզը և սկսեց ուշադիր զննել փողոցների բարդ ցանցը. կենտրոնում՝ առաձպես խճճված, իսկ ծայրամասերում՝ մի քիչ ավելի պարզ։ Պաոլոն կողմնացույցը դրեց քարտեզի վրա և մատիտով շրջագծեց։ Թե ինչու այդպես վարվարեց, ինքն էլ չգիտեր: Իսկ երբ կողմնացույցը մի կողմ տարավ և տեսավ, թե ինչ ուղիղ շրջան ստացվեց, մտածեց, որ շատ հետաքրքիր կլիներ… Ինչ խոսք, դա շատ տարօրինակ միտք էր, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ չփորձել: Եվ նա տեղնուտեղը որոշեց քաղաքում նույնպիսի մի պտույտ կատարել, ինչպիսի շրջանագիծ ստացվել էր կողմնացույցի օգնությամբ։ Ընդհանրապես քաղաքի փողոցները հազվադեպ են սլաքի պես ուղիղ լինում: Ավելի հաճախ դրանք ինչ- որ տեղ են թեքվում, շրջվում են մերթ աջ, մերթ ձախ՝ անընդհատ փոխելով 30 ուղղությունը։ Նույնիսկ օղակաձև զբոսայգիներն ու ճեմուղիները շատ պայմանական շրջաններ են։ Դրանք ոչ մեկը կողմնացույցի օգնությամբ չի գծել։ Իսկ Պաոլոն մտածեց շրջել քաղաքում ճիշտ այն շրջանով, որը գծել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ՝ մի քայլ անգամ չշեղվելով շրջանագծից, որը բարակ էր, ինչպես պարզ և հստակ միտքը: Միանգամայն պատահաբար շրջանագիծն անցնում էր հենց նույն փողոցով, որտեղ ապրում էր Պաոլոն: Տղան ծալեց քարտեզը և դրեց գրպանը: Մյուս գրպանը կարկանդակ դրեց, եթե ճանապարհին ուտել ուզենար, և առանց երկար մտածելու ճանապարհ ընկավ: Դուրս գալով տանից՝ նա որոշեց գնալ դեպի ձախ: Որոշ ժամանակ շրջանը նրան տանում էր ուղիղ, իսկ հետո հանկարծ հատեց փողոցը հենց երթևեկելի մասում, այնտեղ, որտեղ հետիոտների համար սպիտակ նշագծեր չկային։ Բայց Պաոլոն չնահանջեց իր մտադրությունից: Շրջանագծին հետևելով՝ նա նույնպես հատեց փողոցը և կանգ առավ ինչ-որ դարպասի դիմաց: Փողոցն ուղիղ էր գնում, իսկ շրջանի եզրագիծը թեքվում էր դեպի այս դարպասը։ Իսկ դրանից հետո, կարծես թե հասնում էր հեռվում երևացող տների խմբին, հետո՝ ավելի ձախ գտնվող փոքր հրապարակին։ Պաոլոն մեկ անգամ ևս նայեց քարտեզին, անցավ դարպասը և հայտնվեց բակում: Բակը կտրել-անցնելը դժվար չէր։ Իսկ հետո՞ ինչ կա: Դրանից հետո շքամուտքն էր, ներսում՝ աստիճանները: Բարձրանա՞լ: Իսկ հետո ի՞նչ պիտի անի։ Դե՛, ասենք, կհասնի վերջին հարկ, ենթադրենք դուրս կգա տանիք… Բայց չի կարողանա անցնել հարևան շենքի տանիք։ Էդ մատիտով է հեշտ թռչել մի շենքից մյուսը, իսկ ոտքով և առանց թևերի այնքան էլ հեշտ չէ: Բարեբախտաբար, աստիճանահարթակում պատուհան կար: Ճիշտ է, բարձր էր ու շատ նեղ: Պաոլոն նորից նայեց քարտեզին. կասկած չկար. որպեսզի առաջ շարժվեր, հարկավոր էր հենց այստեղից անցնել: Մնում էր միայն պատուհանից դուրս խցկվել: Երբ նա արդեն բռնվել էր փեղկից և ցանկանում էր վեր ձգվել, ինչ-որ մեկը հանկարծ ձայն տվեց: Պաոլոն քարացավ, կարծես վախեցած սարդ լիներ պատի վրա։ – Ա՛յ տղա, այդ ո՞ւր էս խցկվում։ Այդ ի՞նչ է խելքիդ փչել: Հենց հիմա իջի՛ր այդտեղից,- հրամայեց նրան աստիճաններով իջնող մի մարդ։ – Այդ ի՞նձ եք ասում: – Բա էլ ու՞մ։ Խոստովանի՛ր տեսնեմ, գուցե գո՞ղ ես: Դե չէ՛, գողի նման չես։ Ուրեմն ի՞նչ ես անում այստեղ։ Իսկ գուցե մանրամարզությա՞մբ ես զբաղվում: – Ճիշտն ասած, պարո՛ն… ես միայն ուզում եմ անցնել ա՛յ, այն բակը… 31 – Բայց դրա համար պետք է դուրս գալ շքամուտքից, շրջանցել տունը և մյուս դարպասից մտնել բակ: – Ո՛չ-ո՛չ, չեմ կարող… -Հասկանում եմ: Երևի, ինչ-որ վատ բան ես արել և վախենում ես, որ կպատժեն: -Ո՛չ, հավատացնում եմ, ոչինչ չեմ արել: Պաոլոն ուշադիր նայեց իրեն բռնող մարդուն։ Կարծես թե բարի էր: Ձեռքին ձեռնափայտ կար, բայց դրանով ոչ թե սպառնում էր, այլ միայն հենվել էր վրան: Բացի այդ, նա ժպտում էր: Եվ Պաոլոն որոշեց վստահել նրան ու պատմել իր ծրագրի մասին: – Պտույտ քաղաքո՞վ,- կրկնեց պարոնը,- հետևելով քարտեզի գրա գծված շրջանագծի՞ն: Հենց դա՞ ես ուզում անել: -Այո՛, պարոն: – Տղա՛ս, դա անհնար է: Իսկ ի՞նչ կանես, եթե հայտնվես մի պատի մոտ, որը պատուհան չունի: – Կմագլցեմ-կանցնեմ պատի վրայով։ – Իսկ եթե պատը շատ բարձր լինի և չկարողանա՞ս մագլցել։ -Անցք կբացեմ և կանցնեմ: – Իսկ ի՞նչ կանես, երբ հայտնվես գետի մոտ: Տե՛ս, քո քարտեզի վրայի շրջանագիծն անցնում է գետի ամենալայն մասով, իսկ այնտեղ կամուրջ չկա: – Բայց ես կարողանում եմ լողալ: – Հասկանում եմ, հասկանում: Դու նրանցից չես, ովքեր հեշտությամբ են նահանջում, այնպես չէ՞: – Դե՜, այո՛: – Քո գլխում հստակ ծրագիր կա, ինչպես քարտեզիդ վրայի շրջանագիծը… Դե՛, ի՞նչ ասեմ, փորձի՛ր: – Որեմն թույլ կտա՞ք դուրս գամ այս պատուհանով։ – Իհա՛րկե: Եվ նույնիսկ կօգնեմ քեզ: Դե՛, դիր ոտքդ ձեռքիս, հետո՝ այստեղ, բարձրացի՛ր… Զգո՛ւյշ, չընկնես… – Շնորհակալ եմ, պարո՛ն: Ցտեսությո՜ւն: Պաոլոն շարժվեց առաջ: Նա գնում էր ճիշտ շրջանով, ոչ մի քայլ չշեղվելով այն շրջանանագծից, որը նկարել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ: Եվ ահա հայտնվեց հրապարակում, ձիավոր արձանի մոտ։ Բրոնզե ձին իր հավերժական շարժման մեջ քարացել էր 32 մարմարե պատվանդանին։ Հերոսը, որի անունը Պաոլոն չգիտեր, մի ձեռքով պինդ բռնել էր ձիու սանձափոկը, իսկ մյուսով մատնացույց էր անում հեռուն։ Թերևս հենց այն կողմ, ուր Պաոլոյին տանում էր իր շրջանագիծը։ Ի՞նչ անել: Սողա՞լ ձիու ոտքերի արանքով, բարձրանալ հերոսի գլխի՞ն, թե՞ պարզապես շրջանցել հուշարձանը։ Առաջին ավարտ Պաոլոն մտածում էր, թե ինչ անել, երբ հանկարծ նրան թվաց, որ ձիու վրա նստած մարդը գլխով արեց իրեն, և նույնիսկ շատ աննկատ, բայց աչքով արեց։ – Արդեն աչքիս տարբեր հրաշքներ են երևում,- վախեցավ Պաոլոն: Բայց բրոնզե հերոսը պնդում էր: Այժմ նա նույնիսկ իջեցրել էր այն ձեռքը, որն առաջ ինչ-որ տեղ էր ցույց տալիս և ձեռքի շարժումով հրավիրում էր տղային: – Դե՛,- ասաց նա,- բարձրացի՛ր: Այս ձիու վրա երկուսիս համար էլ տեղ կլինի: – Բայց ես, գիտեք, թե ինչ… -Դե՛, հերի՛ք է իմ համբերությունը փորձես: Կարծում ես՝ չե՞մ կարողանա առանց կարկինի օգնության շրջանագծով գնալ։ Նստի՛ր: Ես ինքս քեզ քո երկրաչափական ճանապարհորդությանը կտանեմ։ Դու դրան արժանի ես, քանի որ դժվարությունների առաջ կանգ չես առնում: – Շնորհակա՛լ եմ: Շա՜տ շնորհակալություն: Բայց… -Ո՜ֆ, ի՜նչ էլ շատ ես խոսում։ Բացի այդ, նաև գոռոզ ես, չես սիրում, երբ քեզ օգնում են: – Հարցը դա չէ… – Ուրեմն այն է, որ շատ ես սիրում անտեղի խոսել: Բարձրացի՛ր, որ գնանք: Դու ինձ դուր ես գալիս, քանի որ կարողանում ես հետաքրքիր գործեր հորինել և դժվարություններից չես վախենում։ Արագացրո՛ւ, ձին արդեն արթնանում է: Ես չգիտեմ, թե ինչ հրաշքով, բայց դու հայտնվել ես այստեղ տարվա մեջ այն միակ օրը, երբ մեզ թույլատրվում է իջնել մեր պատվանդանից և արշավել հին օրերի պես։ Դե ի՞նչ, վերջապես գալի՞ս ես, թե՞ ոչ: Եվ Պաոլոն որոշում կայացրեց: Նա կառչեց հերոսի ձեռքից… Եվ ահա արդեն թամբին էր ու սլանում էր… և նրա ոտքերի տակ ամբողջ քաղաքն էր: Իսկ քաղաքի վրա լուսավորվում էր ոսկեգույն շրջանակը՝ հրաշալի, փայլուն մի ճանապարհ, որ ուղիղ ու ճշգրիտ էր, ինչպես այն շրջանագիծը, որ նկարել էր քարտեզի վրա՝ կողմնացույցի օգնությամբ: Երկրորդ ավարտ Մտածելով, թե ինչ անել, Պաոլոն հայացք գցեց շուրջը՝ այն հրապարակին, որտեղ հուշարձանն էր կանգնած։ Շրջանագիծը հատում էր հրապարակը և գնում էր դեպի բարձր գմբեթով հնամյա տաճարը։ Գիծը դռների կարիք չուներ, իսկ ինքն ի՞նչ պիտի աներ։ Ինչպե՞ս 33 կարող էր անցնել բերդապարիսպի նման հաստ ու ամուր այդ պատի միջով։ Շրջանագծից չշեղվելու համար անհրաժեշտ էր բարձրանալ գմբեթի վրա։ , Հեշտ էր ասել։ Առանց պարանի ու մեխերի նման բան չէր անի նույնիսկ ամենափորձառու ալպինիստը, ամենահամարձակ լեռնագնացը: Չէ՛, ոչինչ չի ստացվի: Ստիպված է նահանջել։ Երազանքն անիրականանալի է, կյանքի ճանապարհները երբեք երկրաչափական պատկերների նման ուղիղ, հստակ ու անթերի չեն լինում: Պաոլոն մի անգամ էլ նայեց հերոսին։ Անշարժ ու խիստ նա շարունակում էր իր պատվանդանի բարձունքից ինչ-որ հեռու ու անհասանելի նպատակակետ ցույց տալ: Դանդաղաքայլ ու տխուր Պաոլոն գնաց տուն՝ ակամա հետևելով ծանոթ ճանապարհի արտասովոր ու անբացատրելի շրջադարձերին: Երրորդ ավարտ Հուշարձանի մոտ կանգնած Պաոլոն մտածում էր, թե ինչ անի, երբ հանկարծ զգաց, որ ինչ- որ մեկի փոքրիկ, տաք ձեռքը դիպավ իրեն: – Տուն եմ ուզում գնալ,- լսեց նա մանկական մի ձայն: Դա փոքրիկ մի տղա էր, մոտ երեք տարեկան: Նրա աչքերում արցունքներ կային և նա հավատով նայում էր Պաոլոյին: – Որտե՞ղ ես ապրում։ Տղան անորոշ ինչ-որ տեղ ցույց տվեց։ – Մայրիկի՜ս եմ ուզում: – Իսկ որտե՞ղ է նա: – Այնտեղ: Այդ «այնտեղը» նույնպես երեխան անորոշ ինչ-որ կողմ ցույց տվեց։ Պարզ էր միայն մի բան. երեխան կորել էր և չգիտեր տուն տանող ճանապարհը: Նա բռնեց Պաոլոյի ձեռքը և բաց չէր թողնում։ – Ինձ մայրիկիս մոտ տար։ Պաոլոն ուզում էր ասել, որ չի կարող, որ ավելի կարևոր գործեր ունի, բայց տղան այնպիսի հույսով էր նայում նրան… Լա՛վ շրջանը կսպասի… Մի ուրիշ անգամ… – Գնա՛նք,- ասաց Պաոլոն,- գնանք փնտրենք քո մայրիկին

Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s