Իմ ուսումնական ամառը

IMG_20170831_124739.jpgIMG_20170829_124657.jpg

IMG_20170831_123835.jpg

Ես ամբողջ ամառ իմ տատիկի և պապիկի տանն էի։ Մենք ունենք այգի, տարբեր տեսակի ծաղիկներ և պտղատու ծառեր։ Ես կարդում էի գրքեր, թղթից պատրաստում հետաքրքիր բաներ, խաղում, գամակում ճոճվում և տատիկիս ու պապիկիս օգնում։ Քանի որ ես լողալ չգիտեի, սկսեցի հաճախել Դավիթ Հմբարձումյանիանվան լողավազանը։ Այնտեղ շատ լավ մարզիր ունեի, որն ինձ սովորեցրեց լողալ։ Արդեն լողում եմ։ Այնուհետև 5 օրով գնացքով գնացի Քոբուլեթի, Վրաստան։ Իմ երազանքներից մեկը գնացք նստելն էր և վերջապես իրականացավ։ Այնտեղ ծովում շատ լավ էր։ Անտեղ կային մեդուզաներ, բայց ոչ թունավոր։ Ամեն օր առավոտը գնում էի նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո գնում էինք լողալու։ Ծովից շատ քարեր հավաքեցի։ Մենք որոշեցինք գնալ Բաթումի զբոսնելու։ Անյտեղ ավելի հետաքրքիր էր, քան Քոբուլեթիում։ Մի փոքր զբոսնեցինք և կրկին գնացինք Քոբուլեթի։ Այնքան շոգ էր, որ երբ Բաթումիից վերարձանք, անմիջապես գնացի ու նետվեցի ծովը։ Ամեն երեկո դուրս էինք գալիս զբոսնելու։ Քոբուլեթիում երեկոյան գնացինք տաք շոկոլադ խմելու։ Երեկոները շատ լուսավոր էին։ Մենք հիմնականում ռեստորանում էինք ճաշում։ Շատ հետաքրքիր և համեղ ուտեստներ կային։ Այնտեղ տեսանք հայկական ռեստորան։ Ցերեկները արևը շատ ուժեղ էր։ Ես ռուսերեն այդքան լավ չգիտ էի, բայց քանի որ վրացիները մեզ հետ ռուսերեն էին խոսում ես սովորեցի։ Վերջին օրն առավոտյան նախաճաշեցինք և գնացինք ծով։ Ծովից հետո գնացինք և ճաշակեցինք իմ սիրած ծովային մթերքներով աղցան և շտապեցինք տուն իրերը հավաքելու ու գնացինք կայարան։ Իմ փոքր քույրիկ Լուիզան մի քանի օր մնաց իմ տանը։ Ես մի թղթից պատրաստելու տնակ ունեի, որը պատրաստելու համար ոչ սոսինձ էր պետք, ոչ էլ մկրատ։ Այդ թղթից տնակը ես երկու օրում ավարտեցի։

Քանի որ ես ուզում եմ նկարչուհի դառնալ,  ազատ ժամանակ վրձինով և մատիտով երկար նկարում էի։

Երբ եկավ Վարդավառի տոնը իմ ընկերուհին եկավ մեր տուն։ Մենք հրացաններով իրար ջրում էինք։Եկավ իմ ընկերուհի Նանեյի ծնունդը։ Քանի որ քաղցած էինք գնացինք ուտելու։ Գնացինք տարբեր հետաքրքիր խաղեր խաղալու։ Գնեցինք խաղ և գնացինք ընկերուհուս տուն։ Կերանք շատ վառ գույներով տորթ։

Մի օր էլ տատիկիս, պապիկիս և մայրիկիս հետ գնացի Դիլիջան, Վանաձոր։ Երբ քաղցած էինք լինում խոտերին նստում և պիկնիկ էինք անում։ Իմ տատիկը ճարտարապետ է։ Վանաձորում ունի նախագծած մեծ հիվանդանոց, որտեղ շատ-շատերը մոտակա մարզերից կկարողանան բուժում ստանալ։ Ծանոթացա Դիլիջանի հին կենտրոնի տների և թանգարանների հետ։

Ահա և իմ ուրախ ամառը😁

Реклама
Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s