Արագածին բանաստեղծություն

aragatsԴո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ալմաստ-ադամանդ

Սեգ-հպարտ, վեհ

Փերուզ-թանկագին քար

Պերճ-շքեղ, զարդարուն, ճոխ

Աբրեշումե-

Ծվեն-պատառոտված

Բուրումներ-բուրմունք, բույր

Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

Սեգ-հեզ, հպարտ

Գիշեր-ցերեկ, երեկո

Լույս-խավար, ճառագայթ

Պոկված-կպած, անջատված

Պերճ-շքեղ, գեշ

Թռչող-քայլող, սավառնող

Բռնված-պոկված, կպած

Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Թափառական ամպեր-դես ու դեն անող ամպեր։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն-հպարտ ժայռերդ ամբողջովին արծվի բույն է։

 

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն թռչող-ճախրող ծաղիկներ-թիթեռները համեմատվում է ճախրող ծաղիկների հետ։

Առուներդ՝ մեջքիդ փայլուն պերճ գոտիներ ոսկեհյուս-փայլուն առուներին համեմատվում է ոսկեհյուս գոտիների հետ։

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան-արագածը համեմատվում է թանկագին վահանի հետ։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն-հպարտ ժայռերը համեմատվում է արծվի բույնի հետ։

Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

Արագածը մայրամուտի ժամանակ շողում է, հպարտ և հզոր է, թանկագին քարից է, ծաղկազարդ է

Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Արագածի վրա սեպտեմբերին կան շատ ծաղիկներ, մայրամուտի ժամանակ արագածը ծիրանագույն շոր է հագնում, հեռվից թանկ քար է երևում

Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

aragats

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

 

 

Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s