Թմկաբերդի առումը․ Առաջադրանքներ

ՆԱԽԵՐԳԱՆՔ 

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

 

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Առաջադրանքներ

  • Պոեմից դուրս գրել թմկա տիրուհուն նկարագրող հատվածները։
  • Առանձնանցնել դուր եկած հատվածը և մեկնաբանել:
  • Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
    Որ խոսվում է դարեդար,
    Երնե՜կ նըրան, որ իր գործով
    Կապրի անվերջ, անդադար։
  • Ինձ այս հատվածը դուր է եկել, որովհետև այս հատվածը նշում է , որ մարդ պետք է լավ գործ անի, որպեսզի կարողանա իրեն լավ զգալ։ Մարդ կարող է ունենալ շատ լավ գործ և դրանով ապրել անվերջ, անդադար։ Այսինքն մարդ առանց գործի չի կարող ապրել։
  • Դուրս գրել և բացատրել անծանոթ բառերը։
  • Այստեղ անծանոթ բառ չկար
Реклама
Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s