Արզնի

Արդեն մի շաբաթ է ես գտնվում եմ Արզնիում, ինչպես նաև Արնիի առողջարանում։ Այնտեղ ես կարողացա բուժում ստանալ։ Ինձ մոտ ալերգիկ վիճակ է սկսվում գարնան ծաղկունքից։ Չէի կարողանում գիշերները քնել։ Որոշեցի տատիկիս հետ գնալ Արզնիի առողջարանը։ Շատ լավ բժիշկներ կան այնտեղ։ Ես արեցի <Ինհալացիա>։ Ինհալացիայի ժամանակ, հանքային ջուրը գոլորշացնում է և դու այն շնչում ես։ Ահա թե ինչպես բուժվեցի։

Մի փոքր ներկայացնեմ Արզնիի մասին։

Արզնի

Արզնին առողջարանային գյուղ է Հայաստանում, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Գյուղը հիմնվել է XIX դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։

Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։

Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։ Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի

Запись опубликована в рубрике Տեղեկություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s