Ամառային ճամբարի վեցերորդ օրը

Հայրենագետ-բնապահպանների օրը սկսվեց պայծառ ընդհանուր պարապմուքնով։ Երգեցինք, մարզվեցինք և պարեցինք ընկեր Սյուզիի հետ։ Շատ հավես անցավ։ Պարապմունքից հետո գնացինք մեր կրտսեր ընկերների համար բլոգ բացելու։ Բոլորինը չհասցրեցինք անել, որովհետև դեռ շատ անելու բաներ ունեինք։ Վերջացրեցինք և եկանք դասարան։ Ես, Սեդան և Իռենը մի փոքր պարեցինք մեր հորինած պարերը։ Հետո ընկեր Տաթևը մեզ ասաց, որ շրջենք դպրոցով և հավաքենք աղբը։ Այդքան էլ աղտոտված չէր տարածքը, քանի որ մենք միշտ մաքրում ենք։ Հետո եկանք դասարան և խաղացինք <<գուշակիր բառերը>> խաղը։ Վերջում հաղթեց Հրայրի թիմը։ Այնուհետև իրար հետևից նստած շարվեցինք։ Ամեն մեկն իր դիմացինի մեջքին նկար էր նկարում, հետո դիմացինը ինչ հասկանար, այն էլ պետք է նկարեր իր դիմացինի մեջքին։ Խաղացինք <<մուկն ու կատուն>> և <<ոտքերի քարկապ>> խաղերը։ Այնքան լավ անցավ։ Հետո կրկին ես, Սեդան և Իռենը գնացինք պարելու, քանի որ մենք շատ ենք սիրում պարել և շատ լավ ենք պարում։ Այս առօրյայից հետո գնացինք մեր այսօրվա պատումները գրելու։

Բնությունը մեր սրտում է, իսկ մեր սիրտը բնության մեջ։

Запись опубликована в рубрике Ուս. ճամբար 2018. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s