Ամառային ճամբարի յոթերորդ օրը

Այսօր հայրենագետների օրը սկսվեց զվարթ ընդհանուր պարապմունքով։ Պարապմունքից հետո գնացինք դասարան և հավաքեցինք գումարները ճամփորդությունների համար։ Մի փոքր զրուցեցինք քննարկեցինք և նստեցինք ավտոբուս։ Մեր առաջին կանգառը եղավ Էրեբունի թանգարանը։ Թանգարանում գիդը մեզ մանրամասն պատմեց ամեն մի բանի մասին։ Թանգարանից հետո գնացինք բլուր, քայլեցինք և երգեցինք երգեր Երևանի մասին։ Հետո մեր դասընկերներ Հրայրը ու Մանանը մեզ հրավիրեցին իրենց տուն։ Նրանք ունեին մեծ այգի, որտեղ կային զանազան պտղատու ծառեր։ Օրինակ՝ գիլասի, բալի, խնձորի, սալորի, դեղձի և այլն։ Նրանց մայրիկը մեզ համար հյուրասիրություններ էր պատրաստել։ Մենք ամենաշատը օգտվեցինք սպիտակ գիլասից։ Այնտեղ խաղացինք սեղանի թենիս, բասկետբոլ և այլ զանազան խաղեր գնդակով։ Այսօր Մանանի հայրիկի ծննդյան օրն էր, բայց ափսոս, որ նա չկարողացավ գալ։ Մենք միևնույն է նշեցինք իր ծնունդը։ Այնքան հավես էր անցնում, որ նույնիսկ չէի ուզում գնալ այդտեղից։ Այս առօրյայից հետո եկանք դպրոց, ուրախ տպավորություններով։

Բնությունը մեր սրտում է, իսկ մեր սիրտը բնության մեջ։

Запись опубликована в рубрике Ուս. ճամբար 2018. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s