Ճամփորդություն դեպի Ստեփանավան

Ամսի 8-ին, ժամը 9:30 մենք ուղեվորվեցինք դեպի Լոռու մարզ, Ստեփանավան եռօրյա ճամփորդության, ընկեր Սոնայի, ընկեր Շուշանի և ընկեր Նարինեի հետ։ Շատ էինք ուրախացել։ Մեր առաջին կանգառը եղավ Գնթունիքը։ Մի փոքր նստեցինք, նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Շատ երկար տևեց ճանապարհը դեպի Ստեփանավան, բայց այդ ընթացքում խոսեցինք, ծիծաղացինք և խաղացինք։ Վերջապես հասանք հյուրատուն։ Հյուրատունը մեծ էր, բայց սովորական չէր, տան նման էր։ Ես, Իռենը, Սեդան և Շուշանը նույն սենյակում էինք քնում։ Մի փոքր ծանոթացանք հյուրատան պայմաններին և գնացինք ճաշելու ու թեյելու։ Ուժեր հավաքեցինք նոր տեղ գնալու համար։ Այժմ շարժվեցինք դեպի Լոռե բերդ։ Լոռե բերդի մասին մեզ պատմեցին Նարեկը և Հրանտը։ Այդ ժամանակ անձրև էր գալիս, բայց միևնույն է մենք գնացինք բերդը տեսնելու։ Մեծ, հիասքանչ և գեղեցիկ էր։ Ափսոս շատ երկար չկարողացանք մնալ անձրևի պատճառով և ետ եկանք հյուրատուն։ Քանի որ քաղցած էինք, գնացինք միասին ընթրիք անելու։ Ուտելուց հետո միասին խաղացինք՝ <<Էքսկուրսիա>>, <<Բառախաղ>> և <<Այլ կերպիկ>> խաղերը։ Այս առօրյայից հետո եկավ քնելու ժամանակը։ Պառկեցինք, խոսեցինք և քուն մտանք։

 

Երկրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Մարզվեցինք և երգեցինք նոր օրը սկսելու համար։ Նախաճաշեցինք ու թեյեցինք և սկսեցինք ճամփորդել։ Այս օրը գնացինք Դենտրոպարկ, բայց սովորական ավտոբուսով չէ, այլ բեռնատար մեքենայով։ Շատ հավես էր այդ մեքենայով գնալը, կարծես գնացքի մեջ լինեիր։ Հասանք Դենտրոպարկ։ Դենտրոպարկում տեսանք զանազան բույսեր և վիթխարի ծառերի տեսակներ։ Այնտեղ էլ մի փոքր կերանք։ Ետ եկանք հյուրատուն։ Գնացինք հյուրատան պատշգամբ և արեցինք հակաբացիլ Կոմիտաս, ընկեր Նարինեի նվագակցությամբ։ Երգելուց հետո գանցինք ընթրելու։ Կրկին ազատ ժամանակը անցկացրեցինք խաղեր խաղալով։ Այս օրվանից հետո գնացիքն քնելու։

 

Երրորդ օրը մեր վերջին օրն էր։ Արթնացանք և անմիջապես սկսեցինք հավաքել մեր իրերը։ Ինչպես միշտ չմոռացանք անել ընդհանուր պարապմունք։ Եկանք նախաճաշելու և իջանք բակ խաղացինք։ Ասեմ, որ շատ գեղեցիկ էր բակը։ Այս օրը մենք գնացինք եկեղեցի։ Եկեղեցում մոմ վառեցինք և երգեցինք եկեղեցական մեր սովորած երգերը։ Քանի որ երկար ճանապարհ էինք անցնելու, գնացինք բնության գրկում ուտելու։ Այս ճամփորդությունից հետո լի տպավորություններով ետ եկանք Երևան։

Запись опубликована в рубрике Ճամբորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s