Շան հեքիաթը․ Վերլուծություն

Ես կարդացի Կարել Չապեկի՝ <<Շան հեքիաթը>> պատմվածքը։ Այն մի պապիկի՝ Կարելի ու իր շան՝ Օրեշոկի մասին էր։

Կարելը Օրեշոկին գտել էր, երբ նա դեռ ձագ էր։ Տարել էր տուն, ուտելիք տվել, ու դրել ախոռում՝ իր ձիերի հետ։ Այդպես Օրեշոկը մեծացավ։ Մի օր նա Կարելի հետ գնաց գյուղ, ու Կարելը, ընկերոջ հետ խոսելիս, մոռացավ Օրեշոկի մասին ու առանց նրա գնաց տուն։ Օրեշոկը սկսեց մենակ գնալ տուն։ Ճանապարհին որոշեց մտնել անտառ, քանի որ այդպես ավելի շուտ կհասներ տուն։ Անտառում քայլելիս նա տեսնում է գեղեցիկ շների մի խումբ՝ հավերժահարսերը։ Նրանց ավագը բոլորին պատմեց թե ինչպես է ստեղծվել մարդը։ Հետո պատմեց շնային թագավորության մասին, որը սարքած էր ոսկորներից ու երշիկից։ Այդ ժամանակ Օրեշոկը թռավ այդ շների մոտ ու սկսեց հաչել։ Հավերժահարսերը անհետացան։ Եվ այսպես Կարել Չապեկը ուզում էր բացատրել, թե ինչու են շները իրար վրա հաչում, կամ գնում ու հողը փորում։ Նրանք փնտրում են շնային թագավորությունը։

Ինձ այս պատմվածքը ամենից շատ դուր եկավ Կարել Չապեկի մյուս ստեղծագործություններից, որովհետև այն անսովոր էր։ Անսովոր էր նրանով, որ շան մասին էր։ Ես երբեք շան մասին պատմվածք չեմ կարդացել։ Ինձ նաև դուր եկավ պատմվածքի նկարագրությունները, որոնք շատ գեղեցիկ էին, հատկապես, երբ Օրեշոկը անտառով վազում էր։

Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Շան հեքիաթը․ Վերլուծություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s