Բասկետբոլ

Իռեն

Bildergebnis für բասկետբոլ

Բասկետբոլը թիմային մարզաձև է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է։

Աստղիկ

Բասկետբոլը, թերևս, փակ մարզասրահներում թիմային խաղերից ամենատարածվածն է:

«Բասկետ» և «բոլ» անգլերեն բառերը համապատասխանաբար նշանակում են զամբյուղ և գնդակ: Թիմային այս մարզախաղի նպատակն է գնդակը ձեռքով մրցակցի զամբյուղը նետելը: 
Բասկետբոլն առաջացել է 1891 թ-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ խաղը հնարել է սպորտային դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ջեյմս Նեսմիթը, որպեսզի զբաղեցնի աշակերտներին ձմռանը, երբ ֆուտբոլ և բեյսբոլ խաղալու պայմաններ չկային:

Հաղթում է այն թիմը, որը խաղավարտին հավաքում է ավելի շատ միավոր:

Սեդա

Ähnliches Foto

Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ ՝2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ Միացյալ Նահանգներում`   Բասկետբոլի ազգային ասոցիացիայում խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ կամ սլեմդանկ:

Եվա

ԱՄՆ-ում հիմնված այս մարզաձեւը երբեք չի կորցնում իր փայլն ու դիտարժանությունը, քանի որ բասկետբոլին ուշադրություն են դարձնում եւ տեղ են տալիս պետական մակարդակով: Դպրոցներում սա պարտադիր առարկա է: Ամերիկացիների համար բասկետբոլն ազգային արժեք է, մարզաձեւ, որը հարստացնում է երկիրը, բերում զբոսաշրջիկների:

Запись опубликована в рубрике Մայրենի, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s