Կարս

Կարս Մայրաքաղաք

Image result for Կարս

Կարսը քաղաք է Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 — 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Քաղաքի պատմության վաղ շրջանը թաղված է մթության մեջ։ Չկան ո՛չ արժանահավատ գրավոր աղբյուրներ, և ո՛չ էլ հին քաղաքի տեղում կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ։ Միայն ստույգ գիտենք, որ այն հայոց պատմության մեջ հայտնի դարձավ ավելի ուշ՝ IX դարից, երբ Հայաստանը թևակոխեց զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանը և երբ երկրում առաջացան ֆեոդալական տասնյակ նոր քաղաքներ, ինչպես և քաղաքների վերածվեցին նախորդ ժամանակներից գոյություն ունեցող շատ բերդեր ու ամրոցներ։ Վերջիններիս թվին է պատկանում և Կարսը, որը IX դարի վերջերից հիշատակվում է իբրև բերդաքաղաք, իսկ 928 թվականին դառնում է Հայաստանի մայրաքաղաք։

Սակայն Բագրատունյաց նախորդ երկու մայրաքաղաքների՝ Բագարանի և Երազգավորսի նման Կարսը ևս երկարատև չի մնում կենտրոնական թագավորության մայրաքաղաք։ 931թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք։

Կարսի մյուս հիշարժան կառույցներից կարելի է նշել Կարս գետի վրա գտնվող քարակերտ կամուրջները, որոնք թվով երեքն են և կառուցվել են տարբեր ժամանակներում։

Ներկայումս Կարսը ունի 54 հազար բնակիչ։ Նա մնացել է գավառական հետամնաց քաղաք և իր տնտեսությամբ ու մշակույթով, և արտաքին տեսքով։

 

Անի 

Related image

Անին գտնվում էր Ախուրյան գետի բարձրադիր աջ ափին, ՀՍՍՀ Անիի շրջանի Խարկով գյուղի դիմաց, երեք կողմերից խոր ակոսված սարահարթակի վրա։

Անիի գրաված տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։

Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։

 

Անիի զարգացումն ու ծաղկումը սկսվում է 961 թվականով, երբ այն Բագրատունի Աշոտ 3-րդը դարձնում է պետության մայրաքաղաք։ Ընդամենը 40 — 50 տարվա ընթացքում հասարակ գյուղաքաղաքից Անին վերածվում է երկրի և Մերձավոր արևելքի խոշորագույն քաղաքներից մեկի։ 961 —1020 թվականների ընթացքում կառուցվում են քաղաքի ներքին ու Արտաքին պարիսպները, Մայր տաճարը, Գագկաշեն ու Ապուղամրենց և այլ եկեղեցիներ, քարավանատներ ու հյուրանոցներ, արքունի պալատը, ժայռափոր կացարաններ, բնակելի շենքեր, բաղնիքներ, արհեստավորական ու առևտրական կուղպակների շարքեր և բազմաթիվ այլ շենքեր։

 

Անին տարածվում է նաև Արտաքին պարսպից դուրս փռված սարահարթի վրա։ Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի։ Մայրաքաղաքի հետ առանձնապես սերտ առնչություն ունեին մշակութային առումով՝ Տեկորը, Արդինան, Հոռոմոսը ու Խծկոնքը, իսկ պաշտպանական առումով՝ Մաղասաբերդն ու Տիգնիսը, որոնք մայրաքաղաքի մատույցները պաշտպանում էին արտաքին հարձակումներից։

Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այստեղ զարգացած էին մետաղամշակությունը, բրուտագործությունը, շինարարական, կենցաղային, առևտուրը սպասարկող և այլ արհեստներ։ Անիի արհեստների թիվը մոտ 50–ի էր հասնում։ Դրանք իրենց ժամանակի բարձր զարգացած արվեստներն էին, որոնցից շատերի արտադրանքը մեծ համբավ ուներ ոչ միայն երկրի ներսում, այլև հարևան և հեռավոր երկրների շուկաներում։ Առանձնապես հայտնի էին գործվածքեղենը, գորգերը, մետաղյա իրերն ու զենքերը, խեցեղենը։

Այժմ վաղեմի մայրաքաղաքից 2—3 կմ արևմուտք գտնվող թուրքական Անի անշուք գյուղում ստեղծված է մի խղճուկ պանսիոնատ, որտեղ այցելում են զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից`   Անիի ավերակները դիտելու համար, իսկ նրա հուշարձանների ու հնությունների պահպանման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքը անխնա ոչնչացնում են այդ անզուգական հնություններն ու հուշարձանները։

Реклама
Запись опубликована в рубрике Պատմություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s