Մի ստի պատմություն

Ժամանակին ծնվել էին զույգեր՝ մեկը տղա, մեկը աղջիկ։ Աղջկա մազերը ոսկու նման թայլում էին, նրա ծիծաղը հնչում էր կարծես մետաղադրամներ, նրա աչքերը կանաչ ինչպես բնությունը։ Տղան ուներ շագանակագույն մազեր, և նրա աչքերը կապույտ էին ինչպես ծովը։ Տղայի անունը Ազնավուր էր, որը նշանակում է երևելի, հսկա, դյուցազն։ Աղջկա անունը Եվա, որը նշանակում է կյանք։ Նրանք համարվում էին քաղաքի ամենագեղեցիկ և ամենայուրահատուկ զույգերը։ Միայն որ, տղան միշտ ստեր էր ասում, իսկ աղջիկը միշտ անկեղծ էր։ Եվ բոլորը գիտեին դա։ Բայց այդ քաղաքում բոլոր մարդիկ համերաշխ են լինում, երբեք ստեր չեն ասում, չարագործություններ չեն անում և շատ բարի են միմյանց հանդեպ։ Այս քաղաքի մասին լուր է հասնում մի չարագործ օտարերկրացու։ Նա միշտ ուզեցել է տիրանա և կառավարի ամենինչ։ Երբ լսում է այդ քաղաքի մասին, անմիջապես գնում է այնտեղ։ Չարագործը ունենում է մի թիկնոց՝ գեղեցիկ, գրավիչ և կախարդական։ Այդ թիկնոցի միջոցով նա տիրանում է բարի և անկեղծ մարդկանց, և դարձնում իր նման։ Երբ հասնում է այդ քաղաքը, անմիջապես գրավում է դրսում քայլող մարդկանց, հերթով գնում մտնում է տները, նույնիսկ այդ անկեղծ, բարի Եվային էլ է տիրանում։ Բայց ասացի չէ՞, որ Ազնավուրը միստ սուտ է խոսել և չի եղել քաղաքի բնակիչների նման։ Այդ թիկնոցը Ազնավուրի վրա հակառակն է ազդում, քանի որ նա միշտ ստեր էր ասում, նա թիկնոցի ազդեցությամբ անկեղծ բնավորություն ձեռք բերեց։ Ազնավուրը տեսնում էր, թե ինչ չարագործություններ է անում այդ օտարերկրացին։ Սա շաբաթներով շարունակվում է, նա մտորում է ամեն օր, թե ինչ կարող է անել։ Մի օր Ազնավուրի մոտ մի հանճարեղ միտք է ծագում։ Այդ քաղաքից ոչ շատ հեռու մի լիճ կար։ Ազնավուրը մի լեգենդ է հորինում և պատմում։ Ժամանակին մի մարդ է եղել շատ հզոր, բայց նա ունեցել է մի քար, որի շնորհիվ հզորացել է, նա ունեցել է շատ սիրելի կին, ում շատ սիրում էր, բայց պատերազմի ժամանակ նրա կնոջը սպանել են և այդ մարդը չդիմանալով գնացել և իրեն քցել է լիճը քարի հետ միասին։ Բայց այդ չարագործը թույլ է լինում և վախենում է լիճը մտնի։ Սա լսելով, չարագործը հավատում է այդ լեգենդին ու մտածում է՝ Եթե տղային ուղարկեմ որ քարը բերի, նա է հզորը լինելու, այդ պատճառով ես ինքս կգնամ և կվերցնեմ։ Տղան ցույց է տալիս լճի տեղը։ Չարագործը թիկնոցը հանում է և մտնում ջուրը։ Ազնավուրը առիթից օգտվելով, որ չարագործը թիկնոցը հանել է, վերցնում է և տեղում այրում։ Ազդեցությունն էլ անցնում է քաղաքից ու նույն ձևով ինչպես առաջ էր հաշտ ու համերաշխհ ապրում են։

Այս պատմվածքի բանալին այն է, որ սուտը շատ դեպքերում կյանք է փրկում։

Реклама
Запись опубликована в рубрике Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s