Իմ սիրտը լեռներում է. վերլուծություն

Գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կալիֆորնիայում: Բախտի բերումով, գաղթաց մի ընտանիք գալիս շոտլանդացի երաժիշտ, որն «իր սիրտը» թողել է լեռներում: Մի հին սպիտակ, փայտաշեն տուն Կալիֆորնիայի Ֆրենզո քաղաքի Սան Բենիտո փողոցի վրա, որտեղ ապրում էր Իննամյան Ջոնին իր հոր՝ Բեն Ալեքսանդրի, հետ գալիս է մի ծերուն, որը երգելով փող էր վաստակում: Ջոնին դուր է վազում և խնդրում, որ ծերունին նորից երգեր երգը: Ծերունին ջուր խնդրեց: Զրույցի ընթացքում նա պատմեց, որ նրա ընտանիքը, ինչեպ և սիրտը, շոտլանդական լեռներում է: Ջոնիի հայրը կանչես նրան տուն, ջուր տվեց և առաջարկեց ընթրել իրենց հետ, իսկ Ջոնիին ուղարկեց խանութ մթերք գնելու: Սակայն Ջոնին չեր ուզում գնալ Կոսակի մոտ, քանի որ Ջոնիի հորը անբանի մեկն էր համարում: Ջոնին տարբեր հարցեր տալով շեղում էր Կոսակին և, ի վերջո, հիսունհինգ սենթ պարտքով վերցրեց ֆրանսիական բատոն ու պանիր: Ընթրիքի ժամանակ Մեք-Գրեգորը սկսում է նվագել, իսկ հարևանները երգի ձայներին սկսեցին հավաքվել և իրենց հետ ուտելիք բերեցին: Եվ այդպես մի քանի օր շարունակ: Մեկ օր Մեք-Գրեգորը գալիս է և խնդրում է, որ չթողնեն իրեն տանեն և որոշ ժամանակ անց Ֆիլիպ Կարմայքլը երկու պահակի հետ գալիս են Մեք-Գրեգորին ծերանոց տանելու, տեսնում են, որ նա մահացել է: Իսկ Ջոնիի հայրը ընտանիքով հեռանում են տնից: Պիեսը ավարտվում է Ջոնի խոսքերով. «Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, պա, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է»:Ինը տարեկան Ջոնին արդեն հասկանում էր, որ աղքատ են և աշխարհում ինչ-որ բան սխալ է, տեսնում էր իր հոր կարոտը, որը արտացոլվում էր նրա գրածների մեջ, որոնք կարդում էր միայն նա: Ջոնին ընտանիքը Մեք-Գրեգորի հետ կապուր էր կարոտը, որը թե շոտլանդացին, թե Ջոնի հայրը զգում էին: Կարծում եմ պիեսը կարոտի մասին է, որը զգում են հայրենիքից հեռացած մարդիկ:

Ջոն՝ Իմ կարծքով Ջոնը շատ բարի տղա է, որը միշտ լսում է իր հորը, նույնիսկ, երբ նա այնպիսի պահանջրկներ է ունենում, որոնք Ջոնը չի ուզում անել։ Նա ապրում է հոր հետ, որը աշխատանք չունի և միայն բանաստեղծություններ է գրում, որոնք դեռևս ընտանիքին գումար աշխատել չէն օգնում։ Ջոնը ստիպված պարտք մնալով սնունդ է վերցնում և դրա համար հնարքներ է մտածում, նա արդեն ամաչում է այդպիսի բան անել, սակայն ստիպված է։Սակայն նույնսիկ այդպիսի պայմաններում ապրելիս նա չի բողոքում և իր հորը չի մեղադրում։Դա կարող է և նրանից լինել, որ նա չի ապրել հարուստ ընտանիքում և չգիտի լավ պայմանների մասին, չի զգացել այպիսի բան և չի կարող այլ կյանք պատկերացնել։

Ջոնի հայր՝ Կարծում եմ, որ Ջոնի հայրը չի կարողացել ստեղծել երեխա մեծացնելու ճիշտ պայմաններ։Նա միշտ Ջոնին ուիղարկում էր խանութ սնունդ վերցնելու և հասկանալով, որ շատ է պարտք մնացել միևնույնն է շարունակում էր գումար չաշխատել և պարտք մնալ, չլսելով իր երեխային։

Մաք Գրեգոր՝ Մաք Գրեգորը միշտ պատմում էր նրա մասին, որ իր և իր ընտանիքի սիրտը լեռներում է։Նա չամաչեց հաճախի Ջոնի տուն, երբ Ջոնի հայրը առաջարկեց։ Նա ոչինչ չասաց տեսնելով, որ Ջոնի հայրը նրան պարտադրում է գնալ և սնունդ բերել առանց վճարելու և նույնիսկ ոչինչ չասեց Ջոնի հայրին, այսինքն նրա համար միևնույնն էր, որ Ջոնին պարտադրում էին անել այն, ինչ նա չէր ուզում։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑