Ձմեռային ճամբար. վերջին շաբաթ

Այս շաբաթ ավարտվեց ուսումնական երկրորդ շրջանը։ Երկուշաբթի օրվա ճամբարային գործունեությունն սկսեցինք արվեստի դասով` ընկեր Մելինեի հետ. երգեցինք Լորկե և այլ երգեր, ինչպես նաև լսեցինք դասական երաժշտություն։ Օրը շարունակեցինք թիմային ինտելեկտուալ խաղերով և ամփոփեցինք ճամփորդության արդյունքները քննարկելով։ Երեքշաբթի օրն սկսեցինք «Վայրի առևտուր» ֆիլմը դիտելով։ Այն վավերագրական ֆիլմ է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վայրի կենդանիների... Continue Reading →

Դեպի Ուրցաձոր, «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»․ ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանի ընթացքում մենք՝ Էմանուել Ագջոյանի ջոկատը, հունվարի 19-ին շարժվեցինք դեպի Ուրցաձոր, որտեղ նաև գտնվում է FPWC-ի կողմից կառավարվող կենտրոնը՝ <<Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան>>-ը։ Ծրագիրը տես՝ այստեղ։ Ժամանելիս տեղավորվեցինք, և ես միանգամից ապշած էի բնության և կենտրոնի գեղեցկությունից։ Շրջապատող լեռները հիասքանչ տեսարան էին։ Տեղավորվելուց և տարածքին ծանոթանալուց հետո ինքներս պատրաստեցինք ճաշ․ շատ ավելի զվարճալի և... Continue Reading →

Ձմեռային ճամբար. երկրորդ շաբաթ

Ավարտեցինք ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը։ Ինչպես միշտ սկսեցինք օրերը ընդհանուր պարապմունքներով։ Երկուշաբթի օրն սկսեցինք ճամբարային գործունեությունը գրադարանում կարդալով։ Այնուհետև անցանք ազգագրական պարի դասին, կրկին անգամ վերհիշելով «Փափուռի» պարը, ինչպես նաև կատարելով իմպրովիզներ պարի ընթացքում։ Այդ դասից հետո, մենք` ընկեր Էմանուելի ջոկատը, ուրիշ սովորողների հետ սկսեցինք ցուցադրական մարզական պարապմունք մարմնամարզության դահլիճում։ Բաժանվեցինք թիմերի. ամեն թիմ ուներ... Continue Reading →

FPWC. երեք տարիների գործունեությունը

FPWC-ն, կամ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ», կազմակերպություն է, որը մասնագիտացած է կենսաբազմազանության պահպանման, համայնքի կայուն զարգացման, բնապահպանական կրթության և վարքագծի փոփոխության և էկոտուրիզմի ոլորտներում: Վերջին մի քանի տարիների ընթացքում, կոնկրետ 2021 թ․, տեղի ունեցավ կարևոր և խորհրդանշական իրադարձություն։ 2021 թվականի սեպտեմբերին CWR-ի (Կովկասյան վայրի բնության ապաստարան) տարածքում տեսախցիկը նկարել էր Նովա անունով... Continue Reading →

Ձմեռային ճամբար. առաջին շաբաթ

Հուլիսի 8-ին մեկնարկվեց երկրորդ ուսումնական շրջանը` ձմեռային ճամբարը։ Այս ուսումնական շրջանի համար ես ընտրել եմ ընկեր Էմանուելի ջոկատը։ Այդ օրը շատ հագեցած էր շփումներով։ Ծանոթացանք ջոկատի բոլոր ճամբարականների հետ և թիմային ինտելեկտուալ խաղեր խաղացինք` արդյունքում միմյանց ավելի լավ ճանաչելով։ Այդ օրը նաև մասնակցեցինք ազգային պարի դասին` վերհիշելով և սովորելով «Փափուռի» պարը։ Փափուռին չարխափան պար է.... Continue Reading →

Ազգագրության փառատոն․ Մեքսիկական խոհանոց

Ազգագրության փառատոնի շրջանակներում մենք՝ Էմանուել Ագջոյանի ջոկատը, որոշեցինք պատրաստել Մեքսիկական ուտեստ՝ կեսադիյա (իսպաներեն՝ quesadilla)։ Կեսադիյան մեքսիկական ճաշատեսակ է, որը բաղկացած է տորտիժայից (tortilla), որը հիմնականում լցնում են պանրով, իսկ երբեմն՝ մսով, համեմունքներով, բանջարեղենով և այլ միջուկներով, այնուհետև եփում են տապակի կամ վառարանի վրա։ Տորտիժան բարակ, շրջանաձև անթթխմոր տափակ հաց է Մեզոամերիկայից, որն ի սկզբանե պատրաստված... Continue Reading →

Ձմեռային ճամբար. երրորդ շաբաթ

Հունվարի քսաներեք Այսօր` հունվարի 23-ին, սկսեց երկրորդ ուսումնական շրջանի երրորդ շաբաթը։ Օրը սկսեցինք ամենօրյա ընդհանուր պարապմունքով և «Ալաշկերտի քոչարի» միասնական պարով։ Սկսեցինք օրվա անելիքը այս շաբաթվա գործունեությունը քննարկելով և հասկանալով։ Այս դասաժամերից հետո անցանք գիմնաստիկայի մարզասրահ` մարմնամարզության ստուգատեսի ընկեր Անդրանիկի հետ։ Օրն ավարտեցինք խաղեր խաղալով և մեր հետագա գործունեությունը հստակեցնելով։ Հունվարի քսանվեց Այսօր` հունվարի 26-ին,... Continue Reading →

Ձմեռային ճամբար. երկրորդ շաբաթ

Հունվարի տասնվեց Այսօր հունվարի 16-ին, սկսեց ուսումնական երկրորդ շրջանի երկրորդ շաբաթը։ Դիմավորեցինք օրն ամենօրյա ընդհանուր պարապմունքով` The Beatles-ի երգերով և ֆլեշմոբային պարով։ Անցանք մեր կաբինետ` ամփոփելու մեր համագործակցային «Համաշխարհային դիցաբանություն» նախագիծը։ Այսօր ընտրեցինք «Սասնա ծռեր» էպոսից հատվածներ և տեսագրվեցինք։ Անցանք ավագ դպրոցի ընթերցասրահ մասնակցելու Սոֆյա Այվազյանի համագործակցային «Լավ է լինել հետևորդ, թե՞ առաջնորդ» նախագծի ամփոփմանը։... Continue Reading →

«Աշխարհի էպոսները»․ ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի ընտացքում Նունե Մովսիսյանի հետ իրականացվող համագործակցային նախագծի շրջանակներում ես ընտրել եմ Արգենտինական էպոս՝ "El Gaucho Martín Fierro": El Gaucho Martín Fierro-ն արգենտինացի գրող Խոսե Էռնանդեսի 2316 տողանոց էպոս է։ Էպոսն ի սկզբանե հրատարակվել է երկու մասով՝ El Gaucho Martín Fierro (1872) և La Vuelta de Martín Fierro (1879)։ Էպոսը պատմական կապ հաղորդեց գաուչոյի... Continue Reading →

Blog at WordPress.com.

Up ↑