Գործնական քերականություն․ (29.3)

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Նա հերոսաբար զոհվել է պատերազմում։

Ես մասամբ կարդացել էի ստեղծագործությունը։

Նա փոքր-ինչ անվստահ քայլերով մոտեցավ կենդանուն։

Կրակից ծուխը տարածված էր ամենուրեք։

Տղան լիովին առողջ էր։

Ընդգծի՛ր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա, ամենուր
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Ընդգծի՛ր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծի՛ր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծի՛ր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑