Սպիտակուցներ

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:

Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, ճանկը, փետուրը, սմբակը համարյա ամբողջովին կազմված են սպիտակուցներից: Օրգանիզմում կարևոր դեր ունեն նաև ածխաջրերը: Ածխաջրերից են գլյուկոզը, սախարոզը, ցելյուլոզը: Ածխաջրերը օրգանիզմին էներգիայով են ապահովում:Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30%–ն ապահովում են ճարպերը։ Դրանք որոշ կենդանիների օրգանիզմը պաշտպանում են նաև ջերմության կորստից։ Օրինակ՝ կետերի մարմնի ճարպային շերտի հաստությունը հասնում է 1 մետրի։ Արջերը նույնպես, ձմեռային:

Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝

• սահմանազատում է բջջին շրջակայից,

• տալիս նրան որոշակի ձև,

• պաշտպանում միջավայրի ազդեցությունից,

• ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

• մածուցիկ անգույն զանգված է,

• լցնում է բջջի ամբողջ խոռոչը,

• իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,

• նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

• պարունակում է բջջի ժառանգական նյութը,

• նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝

• ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Լրացուցիչ աշխատանք

Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցի բնափոխումը կամ դենատուրացիան երկրորդային, երրորդային կամ չորրորդային կառուցվածքի կորստի հետ կապված ցանկացած փոփոխությունն է, որը հանգեցնում է սպիտակուցի ակտիվության կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությանը։ Որպես կանոն, սպիտակուցները օրգանիզմում բավականին կայուն են և հարմարված օրգանիզմի ներքին պայմաններին: Այս պայմանների կտրուկ փոփոխությունը բերում է սպիտակուցի բնափոխմանը։ Բնափոխման պատճառները կարող են լինել մեխանիկական, ֆիզիկական և քիմիական: Սպիտակուցի բնափոխումը կարող է լինել նաև ամբողջական կամ մասնակի, դարձելի և անդարձելի։ Անդարձելի բնափոխման ամենատարածված օրինակը ձվի սպիտակուցի բնափոխումն է բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ։ Թափանցիկ օվալբումին սպիտակուցը խտանում է, դառնում անլուծելի և անթափանց։ Բնափոխումը որոշ դեպքերում դարձելի է, ինչպես, օրինակ, ջրում լուծվող սպիտակուցների՝ ամոնիումի աղերով նստեցման և մաքրման մեջ կիրառման ժամանակ:

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑