Պատմություն․ Սեպտեմբերի 22-25

Թեմա 2. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ
բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ
գ/ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
դ/ Թուրք-թաթարական խռովությունները /բանավոր,  էջ 20-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը և քաղաքական կուսակցությունները։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքիի հետ։

Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի քաղաքական կյանքը վատթարացել էր, քանի որ հայտնվել էր ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում։ Բայց գնալով սկսեցին աշխուժանալ։ Երևանը և Գյումրին հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններն էին։ Այդ ժամանակ Հայաստանում սկսեցին գործել մի քանի հրատարակություններ ու տպարաններ։ Այդ ժամանակ թերթերում ներկայացվում էր տվյալ օրվա մասին։ Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։


2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության նպատակը, գործիչներին և նշանակությունը /գրավոր-բլոգային աշխատանք/.

1920թ․ Մայիսյան ապստամբության նպատակը գրավել կառավարությունը և իրենց ձեռք վերցնել։ Նրանք ցանկանում էին նպաստավոր պայմանների դեպքում գրավեին կառավարությունը, ու 1920թ․ ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից համարեցին նպաստավոր պահ և սկսեցին իրենց զինված ապստամբությունը։ Ապստամբությունը ղեկավարում էր ՀՌՀԿ-ն։ Այդ ժամանակ երկրում սկսվեց քաղաքական ճգնաժամ։ Մայիսի 5-ին Ալ․ Խատիսյանը իր կառավարության հետ լքեց, Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Ստեղծվեցին արտակարգ միջոցառումներ։ Օրենքի մեջ մտցվեցին մահապատիժը, արգելվեցին ցույցերը, գործադուլները և այլն։ Բայց այդ ամենից հետո Մայիսյան ապստամբությունը պարտվեց, քանի որ իրենց հույսը իրենց վրա չէին դրել, նրանք անկազմակերպված էին, միասնական չէին և այլն։ Չնայած այդ պարտությանը, ապստամբությունը իր վատ ազդեցությունը ունեցավ պետության վրա և բանակի մարտունակության վրա։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑