ԱՄՃ երրորդ շաբաթ, երկրորդ օր․ ամփոփում

Այսօր, հունվար 25, 2022 թ․, արդի մասնագիտությունների ճամբարի վերջին շաբաթվա, երկրորդ օրն էր։ Ճամբարային օրը ինչպես միշտ սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Անմիջապես ավարտելուց հետո, անցանք խոհանոց, պատրաստելու մեր ուտեստները հայ ազգագրական փառատոնի կապակցությամբ։ Որպես հայկական հիմնական ուտեստ՝ որոշել էինք արիշտա պատրաստել։ Որպես կողմնական ճաշատեսակ՝ որոշել էին պատրաստել ակրոշկա։ Բացի երկու հիմնական ուտեստներից, մեզանից յուրաքանչյուրը ընտրեց ցանկացած ուտեստ, ցանկալի էր աղցան, ցանցակած երկրից, մեր սեփական բաղադրիչներն էինք բերել մեր իսկ ընտրած ուտեստների համար: Ես ինքս ընտրեցի պատրաստել Թաբուլե։ Թաբուլեն լիբանանյան աղցան է։ Հիմնական բաղադրամասերն են բուլղուրն ու մանր կտրտած մաղադանոսը։ Ուրիշ կարող են լինել թարխունը, լոլիկը, կանաչ սոխը և ուրիշ կանաչիներ ու համեմունքներ։ Թաբուլեն համեմում են նաև կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով։ Աղցանի պատրաստումը ավարտելուց, ես ձեռքով պատրաստել էի Լիբանանի փոքրիկ դրոշ և այն դրել աղցանի վրա:

image/jpeg

Մյուսները նաև պատրաստեցին իտալական Caprese աղցան, pancakes, որոնք ծագում են հին հունաստանից, մեքսիկական Ցեզր աղցան և հայկական ամառային աղցան։ Համտեսելուց և երկու դասաժամ պատրաստմանը տրամադրելուց անմիջապես հետո, անցանք հայոց լեզվի և մաթեմատիկայի խորհրդատվությունների։ Այնուհետև ամեն մեկս անցանք մեր ընտրությամբ գործունեություննրին։ Այդպիսով ավարտեցինք այսօրվա ճամբարային օրը։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑