ԱՄՃ չորրորդ օր․ ամփոփում

Այսօր, հունվարի 13, 2022 թ, արդի մասնագիտությունների ճամբարի չորրորդ օրն էր։ Սկսեցինք մեր ճամբարային օրը 9:00 ամենօրյա ընդհանուր պարապմունքով: Անմիջապես ավարտելուց կես ժամ հետո, հյուրընկալեցինք «Հայասա» տուրիստական ընկերության տնօրեն և «Մամիկ» հյուրատան համահիմնադիր Շողեր Հակոբյանին զրույց ունենալու և սովորելու տուրիզմի ոլորտի մասին, տուրիզմի տեսակները, ինչո՞ւ են մարդիկ ճամփորդում, տուրիզմի կրճատման և կորուստների պատճառները, տուրիզմի ոլորտի մասնագիտությունները, եկամուտը և մասնագիտության համար պահանջմունքները, տուրիզմի դերը պետության զարգացման հարցում, ո՞ր երկրներից են ամենաշատը ճանապարհորդում Հայաստան, ինչպիսի՞ տուրիզմն է զարգացած Հայաստանում, ինչպե՞ս են տարբեր գործոններ ազդում երկրների տուրիզմի վրա, ինչպիսիք են երկրների միջև հակամարտությունները, մշակույթի և կրոնի տարբերությունը, հանցավորության մակարդակը, կառավարական հարցեր և այլն։ Ինքս կարող եմ ասել, որ սովորեցի և ընկալեցի շատ նոր տեղեկություններ, որոնց մասին նախկինում տեղյակ չէի, և շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցանք հրավիրել նման հյուր։ Երկու դասաժամ հանդիպմանը տրամադրելուց հետո անցանք 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի պատասխանատվությամբ ուրբաթ-համերգի փորձին, կրկին տրամադրելով երկու դասաժամ։ Այնուհետև ամեն ճամբարական գնաց իր ընտրած գործունեություն, և այդպիսով ավարտեցինք մեր այսօրվա ճամբարային օրը։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑