ԱՄՃ հինգերորդ օր․ ամփոփում

Այսօր, հունվարի 14, 2022 թ․, արդի մասնագիտությունների ճամբարի, առաջին շաբաթվա, վերջին օրն էր։ Ճամբարային օրը սկսեցինք բուլղարական պարով, <<Գտնված Երազ>> հայկական մուլտի երգով, և Ed Sheeran երգիչի “Perfect” երկերգով ընդհանուր պարապմունքի ընթացքում։ Մեր ջոկատի հետ գործունեությունները սկսեցինք համագործակցային խաղով Անիկ Խաչատրյանի ջոկատի հետ միասին, խաղալով սեղանի խաղ։ Այն ընթանում էր այսպես, ամեն խաղացող ստանում էր վեց քարտ, որոնց վրա գրված էին տարբեր բաներ, բացատրում էին ինչ-որ բան, այն առանց նշելու։ Վերցնում էինք մեծ քարտ, որի վրա պատկերված էր որևէ բան, օրնակ՝ կենդանի, տարրեր, և այլն։ Այդ քարտը բաց դնում էինք այնդպես, որ տեսնեինք, թե ինչ էր պատկերված քարտի վրա։ Այնուհետև ամեն մեկս մեր քարտերից մեկը, որը կարծում էինք համապատասխանում էր այն ինչի հետ, որը պատկերված էր մեծ քարտի վրա, դնում էինք այնսպիսին, որ մեր քարտի գույնը նաև համապատասխաներ շրջանաձև քարտի շուրջը պատկերված գույնի հետ, քանի որ այդ գուների և քարտերի վրա կային նախշեր, որոնք պետք էին համապատասխանել իրար, իմանալու համար, թե սխալ ես քարտդ դրել, թե՞ ոչ։ Այնուհետև շրջում մեծ քարտը, և տեսնում, եթե մեր դրած քարտը ճիշտ էր համընկնում պատկերի հետ։ Լավ ժամանակ անցկացնելուց հետո, կրկին առանձնացանք մեր ջոկատներով, և շարունակեցինք գործունեությունները։ Դիտեցինք Ted Talk-ի տեսանյութ, բարդ որոշումներ կայացնելու մասին։ Հղումն այստեղ՝ How to make hard choices։ Քննարկեցինք և սովորեցինք, որ որոշում կայացնելուց պետք է գիտակցել, որ լավագույն այլընտրանք չկա։ Չկա միանշանակ պատասխան, թե որն է ավելի լավ և որն է ավելի վատ: Դա կախված է միայն ձեզանից, թե ինչու պետք է ընտրեք կամ չընտրեք ցանկացած տարբերակ, դնելով ինքներդ ձեր սեփական պատճառները թե ինչու պետք է ընտրեք սա, ոչ թե այն, պատասխանը գտեք ձեր մեջ, ձեր ներքին աշխարհում և թույլ մի տվեք, որ արտաքին աշխարհն ազդի դրա վրա։ Այդ ամենից անմիջապես հետո, անցանք բնավորության թեստ, որը ստեղծվել էր Ջոն Հոլանդի կողմից։ Հղումն այստեղ։ Այն տալիս է տարբեր մասնագիտություններ և աշխատանքներ, որոնքից պետք է ընտրել՝ կցանկանաի՞ք դրանք անել, թե ոչ։ Ձեր պատասխաններից ելնելով թեստը տրամադրում է այն բնութագրերի ցանկը, որը կօգներ մասնագիտության կողմնորոշման համար։ Ես ինքս որպես թեստի արդյունք ստացա Artistic – 33, Social – 25, Enterprising – 18, Investigative – 16, Realistic – 15, և Conventional – 12: Այդ ամենից հետո ընդմիջեցինք, և սպասեցինք մինջև ժամը 3:00 ուրբաթ-համերգին մասնակցելուն։ Ամեն 9-րդ դասարանցի իր ջոկատներով, հերթականությամբ իրականացրեցինք ծրագիրը։ Երգեցինք, ասացինք բանաստեղծություններ հայ ճանաչված գրողներից, պարեցինք և մեր համերգն ավարտեցինք պարելով <<Յարխուշտա>>։ Այդպիսով ավարտեցինք առաջին շաբաթվա, վերջին օրվա ճամբարային օրը մեծ տպավորություններով և բարձր տրամադրությամբ։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑