Կայուն զարգացում

Կայուն զարգացումը գաղափար է, որն առաջին անգամ ի հայտ եկավ 1987 թվականին Բրունդտլանդի զեկույցի հրապարակմամբ՝ զգուշացնելով տնտեսական աճի և գլոբալիզացիայի բացասական բնապահպանական հետևանքների մասին, որը փորձում էր հնարավոր լուծումներ գտնել ինդուստրացման և բնակչության աճի հետևանքով առաջացած խնդիրների համար։

Մարդկությունը բախվել է բազմաթիվ խնդիրների հետ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրի աղտոտումը, անհավասարությունը և սովը, կարող են լուծվել միայն գլոբալ մակարդակով և կայուն զարգացումով։ Կայուն զարգացման հասնելու համար շատ կարևոր է հավասարակշռությունն ու փոխադարձ համաձայնությունը չորս հիմնական տարրերի միջև․ տնտեսական աճ, սոցիալական ներառում, քաղաքական շահ և շրջակա միջավայրի պաշտպանություն: Այս տարրերը փոխկապակցված են և բոլորն էլ վճռորոշ են անհատների և հասարակությունների բարեկեցության համար:

Կայուն զարգացումն ունի բազմաթիվ նպատակներ, որոնցից մեկը վերականգնվող և մաքուր էներգիան է: Սա նշանակում է ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն: Չափազանցություն չէ, որ աշխարհի մեծ մասը կախված է հանածո վառելիքի աղբյուրներից, որոնք վնասակար են շրջակա միջավայրի համար: Այս նպատակին ինչ-որ կերպ օգնելու փոքր, բայց բովանդակալից գործողություններից է հանածո վառելիքից հնարավորինս շատ հրաժարվելն է: Փոքր գործողություններ, ինչպիսիք են հասարակական տրանսպորտով երթևեկելը, «կանաչ էներգիային» անցնելը կամ սննդամթերքի օգտագործումը, որոնք արտադրելու համար ավելի քիչ էներգիա են ծախսում: Շրջանառությունը մաքուր և մատչելի էներգիայի բանալին է: Շատ խոշոր քաղաքներ աղբը աղբավայր ուղարկելու փոխարեն օգտագործում են թափոնները որպես էներգիայի աղբյուր: Այս համակարգերը կոչվում են թափոններից էներգիա փոխանցող կայաններ:

Աղբյուրները տես՝ այստեղ, այստեղ։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑